Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսները
23.03.2009,
10:38
Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսները

Առաջին գերթեթև քաշային կարգում WBA և WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը, ով հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, հաջողությամբ պաշտպանել է իր տիտղոսները ամերիկուհի Էլենա Ռեյդի դեմ մենամարտում։
Տասը ռաունդ տևած մենամարտի արդյունքներով՝ դատավորները միաձայն հաղթանակը շնորհել են Կենտիկյանին։
Բռնցքամարտի կարիերայի ընթացքում Կենտիկյանն անց է կացրել 24 մենամարտ, բոլորը հաղթանակներով՝ ընդ որում 16 նոկաուտով։ WBA տիտղոսը նա պաշտպանում է արդեն 9-րդ անգամ, իսկ WIBF տիտղոսը՝ 6-րդ անգամ։-0-