Վախթանգ Դարչինյանը պաշտպանել է երկրորդ գերթեթև քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը

09.02.2009, 10:39
Վախթանգ Դարչինյանը պաշտպանել է երկրորդ գերթեթև քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը
Վախթանգ Դարչինյանը պաշտպանել է երկրորդ գերթեթև քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը

Հայ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը մեքսիկացի բռնցքամարտիկ Խորխե Արսեի հետ մենամարտում պաշտպանել է երկրորդ գերթեթև քաշային կարգում IBF, WBA, WBC վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Մենամարտը տեղի է ունեցել Անահայմ քաղաքի (ԱՄՆ) The Pond մարզասրահում և 11-րդ ռաունդում ավարտվել է Դարչինյանի վաղաժամ հաղթանակով։

Փորձագետների մեծամասնությունը և բռնցքամարտի սիրահարները այս մենամարտից առաջ իրենց նախապատվությունը տվել էին հայ բռնցքամարտիկին։ Նրա հաղթանակի համար խաղադրույքները բուքմեյքերները նրա հաղթանակի համար խաղադրույքներ էին ընդունում 3,5-4,5 գործակցի սահմաններում:

Չեմպիոնը մենամարտն ակտիվ սկսեց և առաջին երկու ռաունդներում առավելությունը նրան էր։ Երրորդ ռաունդում Արսեին հաջողվեց Դարչինյանին ստիպել շարժվել մենամարտի իր ձևով՝ հարվածների փոխանակում մոտ տարածությունից։

Սակայն արդեն չորրորդ ռաունդում մենամարտն անցկացվում էր աշխարհի գործող չեմպիոնի առավելությամբ։ Տասնմեկերորդ ռաունդում Դարչինյանի դիպուկ հարվածից հետո Արսեն վնասվածք ստացավ աջ աչքի մոտ և եզրափակիչ ռաունդից առաջ բժիշկը որոշեց դադարեցնել մենամարտը։ Դարչինյանը տասնմեկերորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարավ։

Վիկ (Վախթանգ) Դարչինյանը ծնվել է Հայաստանում, 2001թ.-ից պրոֆեսիոնալ բռնցքամարտում հանդես է գալիս Ավստրալիայի դրոշի ներքո։ Նա ծնվել է 1976թ.-ին Վանաձորում։ Արժանացել է «Կատաղի ցուլ» մականվանը։–0—

Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանն անցկացրել է 34 մենամարտ և հաղթանակ տարել 32-ում, այդ թվում 26-ը՝ նոկաուտով։ Արսեի համար այս պարտությունը երկրորդն էր անցկացված 57 մենամարտերում։-0-