Էստոնիայի հավաքականը, էստոնական ֆուտբոլի հարյուրամյա հոբելյանի տոնակատրությունների շրջանակներում, ընկերական հանդիպման ժամանակ ուժերը կչափի Բրազիլիայի հավաքական հետ, հաղորդում է Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հանդիպումը ծրագրված է օգոստոսի 12-ին և կանցկացվի Թալինում՝ «Ա. Լե Կոկ Արենա» մարզադաշտում։
«Սա ապրիլմեկյան կատակ չէ, գործը ոչ միայն փողի, այլև յուրահատուկ հարաբերությունների և բանակցությունների մեջ է, որոնք մենք վարում էինք երկու տարվա ընթացքում», - կայանալիք հանդիպման կապակցությամբ ընդգծել է Էստոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահի Այվար Պոխլակը։
Բրազիլիայի հետ հանդիպման տոմսերը կարժենան մոտ 125 եվրո, ինչը բավականին բարձր է Էստոնիայի հավաքականի սովորական հանդիպումների տոմսերի արժեքից։-0-