Լևոն Արոնյանը՝ ՖԻԴԵ-ի Գրան-պրիի 11-րդ հանդիպման միանձնյա առաջատար

13.08.2008, 17:40
Լևոն Արոնյանը՝ ՖԻԴԵ-ի Գրան-պրիի 11-րդ հանդիպման միանձնյա առաջատար
Լևոն Արոնյանը՝ ՖԻԴԵ-ի Գրան-պրիի 11-րդ հանդիպման միանձնյա առաջատար

Հուլիսի 31-ից օգոստոսի 14-ը Սոչիում անցկացվող 2008-2009թթ.-ի ՖԻԴԵ-ի Գրան-պրիի 11-րդ հանդիպման երկրորդ փուլի արդյունքներով, Լևոն Արոնյանը միանձնյա առաջատար դարձավ։

Ինչպես  չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Շախմատի ֆեդերացիայից, նախօրեին հաղթելով իսրայելցի Բորիս Հելֆանդին, հայ գրոսմայստերը գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Ուկրաինացի Սերգեյ Կարյակինը 11-րդ փուլում հաղթեց Իվան Չեպարինովին, ռուս Դմիտրի Յակովենկոն հաղթանակ տարավ ադրբեջանցի Վուգար Հաշիմովի նկատմամբ, իսկ Կատարի ներկայացուցիչ Մոհամեդ Ալ Մոդիյահին զիջեց ռուս Պյոտր Սվիդլերին։

Ոչ-ոքի ավարտվեցին Վան Յուե (Չինաստան) – Գատա Կամսկի (ԱՄՆ), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) – Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) և Դավիդ Նավարա (Չեխիա) – Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) հանդիպումները։

Այսպիսով, մրցաշարի ավարտից երկու հանդիպում առաջ յոթ միավորով առաջատարի դիրքում է Լևոն Արոնյանը, նրանից հետ են մնում Վան Յուեն, Կարյակինը և Ռաջաբովը։

Կես միավոր պակաս են վաստակել Յակովենկոն, Կամսկին և Հաշիմովը, 5,5-ական միավոր ունեն Իվանչուկը, Գրիշչուկն ու Չեպարինովը։

Հինգ միավոր ունի Սվիդլերը, 4,5 միավոր՝ Հելֆանդը, մեկ միավորով հետ է մնում Նավարան, իսկ մրցաշարային աղյուսակը երեք միավորով եզրափակում է Ալ Մոդիյահին։

12-րդ խաղի հանդիպումներն են՝ Ռաջաբով – Արոնյան, Վան Յուե – Նավարա, Հելֆանդ – Կարյակին, Կամսկի -  Հաշիմով, Սվիդլեր – Յակովենկո, Գրիշչուկ – Իվանչուկ, Չեպարինով – Ալ-Մոդիյահի։

Սոչիում անցկացվող Գրան-պրին մտնում է ՖԻԴԵ-ի չեմպիոնների ընտրական  փուլ, որի մրցանակային ֆոնդը կազմում է 162 հազար եվրո։ -0-