414.34
4.83
386.4
+16
Եղանակը Երևանում
Հայ

Չորեքշաբթի կորոշվեն Ֆուտբոլի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերի կազմերը

11:51
09 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի տեղի կունենան Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի վերջին հանդիպումները, որից հետո վերջնականապես պարզ կլինի, թե որոնք են առաջնության կիսաեզրափակչի զույգերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Պատասխան հանդիպումների ժամանակ Իսպանիայի «Բարսելոնան» «Քամփ Նոույում» կընդունի Գերմանիայի «Շալկեն», իսկ անգլիական «Մենչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի իտալական «Ռոմային»։

Հռոմում առաջին հանդիպման ժամանակ 0։2 հաշվով պարտություն կրելուց հետո՝ առաջնության հաջորդ փուլ դուրս գալու համար իտալական ակումբը պետք է խոշոր հաշվով հաղթանակ տանի «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ Դա գրեթե անհնարին կլինի իրականացնել «Օլթ Թրաֆորդ» մարզադաշտում։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ առաջնության ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ռոման» հանդիպել են խմբակային փուլում։ Երկու հանդիպումներում էլ անգլիացիների իրենց մրցակցից ավելի ուժեղ էին՝ նույնիսկ մեկ անգամ չթողնելով նրանց հաղթանակ տանել։ Մանչեսթերում դաշտի տերերը խփել են մեկ անպատասխան գնդակ՝ 1։0, իսկ Հռոմում՝ գրանցվել է ոչ-ոքի՝ 1։1։

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռոմա» հանդիպումը սպասարկելու է նորվեգացի մրցավարների բրիգադը՝ Թոմ-Հենինգ Էվրեբեի գլխավորությամբ։

Օրվա երկրորդ հանդիպման ժամանակ, ըստ երևույթին, ավելի ուժեղ կլինի ֆավորիտը։ Արտագնա խաղում 1։0 հաշիվը լավ հնարավորություն է տվել «Բարսելոնային» երկու հանդիպումների գումարով անցնել «Շալկեին»։ Իսպանական ակումբի օգտին է նաև Եվրոպական գավաթի փլեյ-օֆերի վիճակագրությունը։ Կատալոնական ակումբը 34 անգամ արտագնա խաղերը է սկսել հաղթանակով և միայն երկու դեպքում զիջել է սեփական հարկի տակ պատասխան խաղերում՝ դուրս մնալով առաջնությունից։  

«Բարսելոնա»-«Շալկե» հանդիպումը սպասարկելու է իտալացի մրցավարների բրիգադը՝ Ռոբերտո Ռոզետտիի գլխավորությամբ։

Հանդիպումները Բարսելոնայում և Մանչեսթերում կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 23։45-ին։

Երեքշաբթի տեղի կունենան Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի պատասխան հանդիպումները՝ «Չելսի» (Անգլիա)- «Ֆեներբախչե» (Թուրքիա) և «Լիվերպուլ» (Անգլիա) – «Արսենալ» (Անգլիա)։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն