Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականները 2010 թ.-ի Աշխարհի առաջնության նույն ընտրական խմբում են։։
Նախօրեին Դուրբան քաղաքում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) տեղի է ունեցել 2010 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը։
Հայաստանին բաժին է ընկել խումբ 5-ը, բացի Թուրքիայից՝ հայ ֆուբոլիստների մրցակիցները կլինեն Էստոնիայի, Բելգիայի, Բոսնիա և Հերցեգովինայի և Իսպանիայի թիմերը։
Հայաստանի հավաքականը Բելգիայի թիմի հետ մրցել է ՝ 2008 թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում և երկու հանդիպումներում էլ զիջել է 4։0 հաշվով։
Եվրոպական թիմերի համար 2010 թ.-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքները հետևյալն են.
Խումբ 1. Մալթա, Ալբանիա, Հունգարիա, Դանիա, Շվեդիա, Պորտուգալիա;
Խումբ 2. Լյուքսեմբուրգ, Լատվիա, Մոլդավիա, Շվեյցարիա, Իսրայել, Հունաստան;
Խումբ 3. Սան-Մարինո, Սլովենիա, Սլովակիա, Հյուսիսային Իռլանդիա, Լեհաստան, Չեխիա;
Խումբ 4. Լիխտեյնշտեյն, Ադրբեջան, Ուելս, Ֆինլանդիա, Ռուսաստան, Գերմանիա;
Խումբ 5. Էստոնիա, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Բելգիա, Թուրքիա, Իսպանիա;
Խումբ 6. Անդորա, Ղազախստան, Բելոռուս, Ուկրաինա, Անգլիա, Խորվաթիա;
Խումբ 7. Ֆարերյան կղզիներ, Ավստրիա, Լիտվա, Սերբիա, Ռումինիա, Ֆրանսիա;
Խումբ 8. Չերնոգորիա, Վրաստան, Կիպրոս, Իռլանդիա, Բուլղարիա, Իտալիա;
Խումբ 9. Իսլանդիա, Մակեդոնիա, Նորվեգիա, Շոտլանդիա, Նիդեռլանդներ։
Եվրոպա մայրցամաքից ընդհանուր առմամբ աշխարհի առաջնությանը կմասնակցեն 53 երկրների ազգային հավաքականներ։ Ընտրական փուլում նրանք կբաժանվեն ինը խմբի (ութ խումբ՝ վեցական թիմով, մեկ խումբ՝ հինգ թիմով)։ 2010 թ.-ի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում կմասնակցեն խմբերի հաղթողները։ Երկրորդ տեղը զբաղեցրած ութ լավագույն թիմերը կբաժանվեն զույգերի և երկու հանդիպումների արդյունքներով, սեփական հարկի տակ և մրցակցի հարկի տակ, կխաղարկեն աշխարհի առաջնության մնացած չորս ուղեգրերը։ Եվրոպա մայրցամաքից Հարավաֆրիկյան Հանրապետությունում 2010 թ.-ի կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցի 13 հավաքական։-0-