413.78
4.82
386.17
+15
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում ամփոփվել են Համահայկական չորրորդ խաղերի արդյունքները

11:51
27 Օգոստոսի 2007

Երևանում ամփոփվել են անցած կիրակի ավարտված Համահայկական չորրորդ խաղերի արդյունքները։

Օգոստոսի 18-26-ը անցկացվեցին 10 մարզաձևի մրցումներ. ֆուտբոլ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, բադմինտոն, լող, թեթև աթլետիկա, թենիս, սեղանի թենիս։

Խաղերին մասնակցած 95 քաղաքներից մեդալներ նվաճեց 25 պատվիրակություն։ Առավելագույն թվով մեդալներ են նվաճել Երևանի, Վանաձորի, Գյումրիի, Լոս-Անջելեսի, Գլենդելի, Թեհրանի և Կիևի պատվիրակությունները։

Բացի դրանից, հաղթողներ սահմանվեցին չորս հատուկ անվանակարգերում. «արդար խաղ», «սպորտային ոգի», «լավագույն պատվիրակություն» և «Համահայկական չորրորդ խաղերի ամենագեղեցիկ մասնակիցը»։

«Արդար խաղ» անվանակարգում հաղթանակ տարավ Լոս-Անջելեսի վոլեյբոլի տղամարդկանց թիմը, «սպորտային ոգի» անվանակարգում՝ Կահիրեի բասկետբոլի տղամարդկանց թիմը, լավագուն պատվիրակություն ճանաչվեց Ստամբուլի պատվիրակությունը։ Համահայկական չորրորդ խաղերի ամենագեղեցիկ մասնակից ճանաչվեց Գայանե Թունյանը Երևանից։

Խաղերի փակման հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը պարգևատրվեց «Համահայկական չորրորդ խաղերի կազմակերպման և անցկացման գործում ունեցած ներդրման համար» շքանշանով։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի որոշմամբ՝ Համահայկական հինգերրորդ ամառային խաղերը տեղի կունենան 2011 թ.-ին՝ Երևանում։

Բացի այդ, որոշում է ընդունվել անցկացնել Համահայկական ձմեռային խաղեր։  

Համահյակական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Խաղերին մասնակցում էր աշխարհի 95 քաղաքների 2,5 հազ մարզիկ։ Առաջին Համահայկական խաղերը տեղի են ունեցել 1999 թ.-ին ՝ Հայաստանում, երկրորդը՝ 2001 թ.-ին, երրորդը՝ 2003 թ.-ին։ Չորրորդ Համահայկական խաղերի խորհրդանիշն է ընտրվել դարչնագույն «Արջուկը»։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն