ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Շախմատի աշխարհի գավաթի եզրափակչի Լևոն Արոնյան–Դին Լիժեն չորրորդ պարտիայի ուղիղ հեռարձակումն է ընթանում։
Աշխարհի գավաթի եզրափակչի խաղում հաշիվը դասական շախմատի երեք պարտիաներից հետո կազմում է 1,5։1,5։ Չորրորդ և վճռորոշ պարտիայում խաղում է սև խաղաքարերով։ Եթե նաև չորրորդ պարտիան ավարտի ոչ–ոքի, ապա Աշխարհի գավաթի հաղթողը կորոշվի թայ բրեյքում։
Թբիլիսիում անցկացվող Աշխարհի գավաթի եզրափակիչ անցնելու շնորհիվ երկու գրոսմայստերներն արդեն շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգրեր են ապահովել։ Մրցաշարը կկայանա 2018 թվականի մարտին Բեռլինում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում