ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի կազմում մեկնել է Բրիստոլ, որտեղ թիմը կհանդիպի Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Բրիստոլ Սիթիի» հետ Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչում, գրում է
Daily Mail–ը։
Ավելի վաղ մանկունիանցիների մարզիչը հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել առաջիկա խաղին։ Մխիթարյանը հայտագրված էր «Մանչեսթեր Յունայթեդի» ինը նախորդ խաղերից մեկի համար։
Загружается новость ... "Лево"
«Բրիստոլ Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա դեկտեմբերի 20–ին և կսկսվի տեղական ժամանակով 23։55–ին։
Ավելի վաղ մամուլում հաղորդումներ էին հայտնվել, որ հայ կիսապաշտպանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»։ 101 Great Goals–ի տվյալներով, «կարմիր սատանաների» խաղացողը գոհ չէ ակումբում ընթացիկ վիճակից։ Նոյեմբերի վերջին Մոուրինյուն հայտնել էր, որ ավելի հազվադեպ է սկսել կիսապաշտպանին դաշտ թողնել այն պատճառով, որ Մխիթարյանն իրեն վատ է դրսևորում խաղերում։
Մխիթարյանն այս խաղաշրջանում «ՄՅու»–ի կազմում բոլոր մրցաշարերում 17 խաղ է անցկացրել` խփելով 2 գնդակ և կատարելով 5 փոխանցում։ -0-