Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

13.08.2018, 12:26
Ռուսաստանը ներկայացնող Արթուր Դալալոյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության Եվրոպայի առաջնության զուգափայտերի վարժությունում։
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը ներկայացնող Արթուր Դալալոյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության Եվրոպայի առաջնության զուգափայտերի վարժությունում։ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Գլազգոյում։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, 22-ամյա Դալալոյանի արդյունքը կազմում է 15,443 միավոր. Ռուսաստանցի մեկ այլ մարմնամարզիկ Դավիդ Բելյավսկին արծաթ է նվաճել 15.166 արդյունքով։ Երրորդը շվեյցարացի Օլիվեր Հեգին է (14,633)։

Կիրակի օրը Դալալոյանն առաջինն է դարձել հենացատկում։ Այսպիսով, նա դարձել է Եվրոպայի քառակի չեմպիոն։ Մրցաշարը կավարտվի օգոստոսի 12–ին։ -0-