Մանվել Մամոյանի ռեկորդի տեսանյութը հրապարակվել է Գինեսի գրքի պաշտոնական էջում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06.05.2016, 13:51
Հայաստանը ներկայացնող աթլետ Մանվել Մամոյանի ռեկորդի տեսանյութը հրապարակվել է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական էջում:
Մանվել Մամոյանի ռեկորդի տեսանյութը հրապարակվել է Գինեսի գրքի պաշտոնական էջում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ներկայացնող աթլետ Մանվել Մամոյանի ռեկորդի տեսանյութը հրապարակվել է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական էջում:

2015 թ.-ի հոկտեմբերի 23-ին Մամոյանը սահմանել է ձեռքերի վրա կանգնած հրում (отжимание) անելու համաշխարհային ռեկորդ: 48,3 վայրկյանում նա 27 անգամ հրում էկատարել։ Այդ նվաճումը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Եզդի մարզիկը խոստացել է տարվա ընթացքում թարմացնել ռեկորդը:

«Շնորհավորում ենք Հայաստանի մարզիկ Մանվել Մամոյանին, որը մեկ րոպեի ընթացքում կարողացել է 27 անհավանական կրկնություն անել», - ասվում է տեսանյութի մեկնաբանության մեջ: -0-