Լևոն Արոնյանը` շախմատի աշխարհի գավաթակիր (ԼՐԱՑՎԱԾ)

27.09.2017, 17:35
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նվաճեց շախմատի աշխարհի գավաթը։  
Լևոն Արոնյանը` շախմատի աշխարհի գավաթակիր  (ԼՐԱՑՎԱԾ)
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նվաճեց շախմատի աշխարհի գավաթը։ Այսօր թայ բրեյքում Արոնյանը հաղթանակ տարավ չինացի Դին Լիժենի նկատմամբ 2։0 հաշվով։ Մինչ այդ չորս դասական խաղերը ավարտվեցին ոչ-ոքի` 2:2 հաշվով։

Շախմատի աշխարհի գավաթն անցկացվում է Թբիլիսիում սեպտեմբերի 2–ից 28–ը։

Նոկաուտ համակարգով մեկնարկի դուրս եկան 128 շախմատիստներ։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 96 հազար դոլար։

Загружается новость ... "Лево"

Արոնյանն ապահովեց նաև 2018 թվականի մարտին Բեռլինում կայանալիք շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

Արոնյանն արդեն մեկ անգամ նվաճել է աշխարհի գավաթը 2005 թվականին։ –0–