Կարեն Խաչանովն առաջին անգամ անցել է Մեծ սաղավարտի քառորդ եզրափակիչ
04.06.2019,
10:43
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոս» Մեծ սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոս» Մեծ սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել, հայտնում է Ինտերֆաքսը։
Մրցաշարի քառորդ եզրափակչում նա ջախջախել է Արգենտինայի ներկայացուցիչ Խուան Մարտին դել Պորտոյին` 7:5, 6:3, 3:6, 6:3. Խաղի տևողությունը կազմել է 3 ժամ 9 րոպե։
Ներկայում Խաչանովը զբաղեցնում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշի 11–րդ տեղը։ Սա ռուսաստանցիների շրջանում ամենաբարձր հորիզոնականն է։ Դել Պորտոն աշխարհի 9–րդ ռակետն է։
«Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ անցնելը Խաչանովի համար մեծ նվաճում է Մեծ սաղավարտի մրցաշարերու։ Ավելի վաղ նրա համար վերին շեմը չորրորդ շրջանն էր։
Քառորդ եզրափակչում Խաչանովը կխաղա աշխարհի չորրորդ ռակետ, ավսրիացի Դոմինիկ Տիմի հետ։ Ավելի վաղ նրանք մեկ անգամ հանդիպել են, հաղթանակ է տարել Խաչանովը։
«Ռոլան Գարոսը» 2019 թվականին անցկացվում է մայիսի 20–ից հունիսի 9–ը։
Մրցաշարի ներկայիս հաղթողն իսպանացի Ռաֆայել Նադալն է։ -0-