Իսկական պոլիգլոտ․ Հենրիխ Մխիթարյանը 4 լեզվով ֆուտբոլային տերմիններ է ներկայացնում (ՎԻԴԵՈ)
28.03.2025,
13:45
Լեզվի դասեր՝ Հենրիխ Մխիթարյանից․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ «Ինտեր» ֆուտբոլային ակումբը սոցցանցերի իր էջերում հրապարակել է տեսանյութ, որում ակումբի 36–ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մի քանի լեզվով ներկայացնում է ֆուտբոլային տերմիններ։
«Ահա՝ ինչ է նշանակում իսկական պոլիգլոտ», – նշված է տեսանյութին կից։
Տեսանյութում Մխիթարյանը հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն ներկայացնում է մի քանի ֆուտբոլային տերմին՝ 11-մետրանոց, խաղից դուրս վիճակ, հավելյալ ժամանակ, հորիզոնական ձող, գնդակ, անկյունային հարված։