Հենրիխ Մխիթարյանը դարձել է Հայաստանի հավաքականի ռմբարկուների անվերապահ առաջատարը

01.06.2016, 16:28
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մայիսի 29-ին տեղի ունեցած Գվատեմալայի հետ ընկերական խաղի ժամանակ Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին անգամ դարձել է հեթ-թրիկի հեղինակ:
Հենրիխ Մխիթարյանը դարձել է Հայաստանի հավաքականի ռմբարկուների անվերապահ առաջատարը
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մայիսի 29-ին տեղի ունեցած Գվատեմալայի հետ ընկերական խաղի ժամանակ Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին անգամ ոչ միայն դարձել է հեթ-թրիկի հեղինակ, այլ նաև հավաքականի կազմում խփած գոլերի թիվը հասցրել է 19-ի:

Երկրի գլխավոր թիմի ռմբարկուների մրցավազքում Մխիթարյանը բոլորից շատ առաջ է անցել:

Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը հավաքականի կազմում խփել է իր իններորդ գոլը` իր ցուցանիշով հավասարվելով Գևորգ Ղազարյանին և Յուրա Մովսիսյանին:

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը խփեց իր հինգերորդ գոլը: Մինչ այդ նույն արդյունքին են հասել նաև Արման Քարամյանը և Ռոբերտ Արզումանյանը: Սարկիսովը ներառվել է հավաքականի ռմբարկուների տասնյակի մեջ` խփելով բոլոր գոլերը փոխարինման դուրս գալիու ժամանակ:

Ուկրաինայի «Կարպատի» հարձակվող Գեղամ Կադիմյանը և Երևանի «Բանանցի» կիսապաշտպան Զավեն Բադոյանը Գվատեմալայի հետ խաղի ընթացքում խփել են իրենց առաջին գոլերը հավաքականի կազմում` դառնալով, համապատասխանաբար, 51-րդ և 52-րդ ֆուտբոլիստները, ովքեր հավաքականի կազմում գրավել են հակառակորդի դարպասը:

Հունիսի 2-ին վաղ առավոտյան հայ ֆուտբոլիստները կանցկացնեն Լոս Անջելեսում Սալվադորի թիմի հետ իրենց երկրորդ ընկերական խաղը: -0-