Հենրիխ Մխիթարյանը կոտրել է ոտքը. հայտնի է վերականգնման ժամկետը
24.12.2018,
19:32
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոտրել է ոտքը:

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոտրել է ոտքը, հայտնում է sport-express կայքը` հղում անելով Լոնդոնյան թիմի պաշտոնական կայքին։
Մխիթարյանը մինչև վեց շաբաթ ժամկետով դուրս է մնացել աջ ոտքի նախագարշապարի կոտրվածքի պատճառով։
Ավելի վաղ 29–ամյա կիսապաշտպանը բաց էր թողել Անգլիայի առաջնության 18–րդ տուրի խաղը «Բերնլիի» հետ (3:1)։
Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանն «Արսենալի» կազմում խաղացել է 20 խաղում, չորս գոլ է խփել և կատարել է երեք գոլային փոխանցում։ -0-