Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Կիպրոսի նկատմամբ (ՖՈՏՈ)
13.11.2017,
20:07
Հայաստանի ազգային հավաքականը երկուշաբթի տարվա վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել:

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականը երկուշաբթի տարվա վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել՝ սեփական հարկի տակ հյուրընկալելով Կիպրոսի ազգային ընտրանուն:
Խաղն անցկացվել է Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Հայկական ընտրանին 3:2 հաշվով հաղթանակ է տարել կիպրոսցիների նկատմամբ։

17 րոպեին հանդիպման հաշիվը բացել է Հայկ Իշխանյանը՝ տուգանայինի խաղարկումից հետո մոտ տարածությունից գրավելով մրցակցի դարպասը:

Րոպեներ անց միջին տարածությունից Էդգար Մալաքյանի կատարած հարվածից հետո մրցակցի դարպասապահն անվստահ է հեռացրել գնդակը, վրա հասած Կորյանը դարպասային հրապարակի մատույցներից կրունկի ֆանտաստիկ հարվածով գնդակն ուղարկել է կիպրոսցիների դարպասը, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ է արձանագրել: Այս մասին հայտնում է armsport.am–ը։
Ազգային հավաքականի կազմում հաշիվը կրկնապատկել է Վարազդատ Հարոյանը, իսկ խաղի 38-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ռումյան Հովսեփյանը ձախ եզրից գլխի հարվածով գնդակը փոխանցել է կենտրոն, որտեղ Հարոյանը դարձյալ գլխով գրավել է կիպրոսցիների դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:0:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստներից Կոնստանտինոս Լայֆիսը կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը՝ անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գրավելով Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:
Խաղի 63-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի նկատմամբ կանոնների խախտումից հետո 11-մետրանոց է նշանակվել Կիպրոսի հավաքականի դարպասին, որն էլ անվրեպ է իրացրել թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ հաշիվը դարձնելով 3:1:

Խաղի ավարտից երկու րոպե առաջ Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստները կարողացել են ևս մեկ գնդակ ուղարկել Հայաստանի հավաքականի դարպասը։ Խաղն ավարտվել է 3։2 հաշվով հօգուտ Հայաստանի հավաքականի։ -0-

Загружается новость ...
"Право"