415.24
4.83
386.52
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի բասկետբոլի հավաքականի խնդիրը հաղթանակն է Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում

16:47
28 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բասկետբոլի հավաքականի խնդիրը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթելն է, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունում ասաց Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը։

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը 2016 թվականին առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների տղամարդկանց առաջնությանը։ Այս պահին որոշվել են առաջնության ևս տասը մասնակիցներ` դրանք Անդորրայի, Ադրբեջանի, Ջիբրալթարի, Մալթայի, Մոլդովայի, Մոնակոյի, Նորվեգիայի, Սան Մարինոյի, Շոտլանդիայի և Ուելսի հավաքականներն են։ Առաջնության անցկացման վայրը և մասնակիցների վերջնական ցուցակը կհրապարակվի 2016 թվականի հունվարի 22–ին։

Նազարյանի խոսքով, դեռ օրեր առաջ հավքականի գլխավոր մարզչի պաշտոնում Տիգրան Գյոկչյանի նշանակումից առաջ ֆեդերացիան հայտարարեց, որ Հայաստանի հաղթանակ ենք ակնկալում այդ առաջնությունում։

Նա ավելացրեց նաև, որ հայկական բասկետբոլի գլխավոր ձեռքբերումը 2015 թվականին այն էր, որ Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի В դիվիզիոնի երիտասարդական առաջնությանը։

«Դա ամուր հիմք է, որ հետագայում ազգային հավաքական և կայուն ելույթներ ունենանք միջազգային հարթակներում։ Ձեռքբերում էր նաև մինչև 16 տարեկան աղջիկների հաջող ելույթը С դիվիզիոնում, ինչի արդյունքում կրկին ավելացել է կանանց բասկետբոլի ակտիվությունը։ Չի կարելի չնշել նաև 3x3 բասկետբոլը, որտեղ մեր մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգիր է նվաճել։ Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա դրանք անխուսափելի են այդքան համեստ հնարավորություններով ֆեդերացիայի համար։ Բարեբախտաբար, բացթողումները չեն ազդել հավաքականի ելույթների վրա»,– ավելացրեց Նազարյանը։

Նա ընդգծեց նաև, որ հունվարի 22–ին կկայանան Եվրոպայի առաջնությունների վիճակահանությունները, որոնցից հետ պարզ կլինի, թե որտեղ հայկական հավաքականը կպատրաստվի Եվրոպայի առաջնություններին և ինչ ժամկետներում։

Միաժամանակ, շարունակվում են բանակցություններն արտասահմանում հանդես եկող հայ բասկետբոլիստների հետ, և մինչև մայիսը ֆեդերացիան պետք է ընդլայնված կազմ ստանա, որից էլ ընտրություն կկատարվի։

«2015 թվականը ցույց տվեց, որ Հայաստանն ընդունակ է լավ արդյունքների հասնել եվրոպական բասկետբոլում»,– ավելացրեց Նազարյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն