ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Կիևում ավարտվել է ըմբշամարտի Ուկրաինայի ականավոր մարզիչներին ու ըմբիշներին նվիրված 21-րդ միջազգային մրցաշարի առաջին օրը, հայտնում է
Հայաստանի ԱՕԿ մամուլի ծառայությունը:
Մրցագորգ մտած Հայաստանի հինգ հունահռոմեական ըմբիշներից չորսը մրցանակային տեղեր են զբաղեցրել:
Սարգիս Քոչարյանը 80 կգ քաշային կարգում հաղթեց բոլոր մրցակիցներին ու ոսկի նվաճեց:
Այս քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանն արժանացավ բրոնզե պարգևի:
Արծաթ նվաճեց 98 կգ քաշային Արթուր Շահինյանը, իսկ Գևորգ Ղարիբյանը երրորդ մրցանակակիր դարձավ 59 կգ քաշային կարգում:
Շաբաթ օրը մրցագորգը կտրամադրվի Կարեն Ասլանյանին՝ 66 կգ քաշային կարգ, Վարշամ Բորանյանին՝ 75 կգ, Մաքսիմ Մանուկյանին՝ 85 կգ եւ Վաչիկ Եղիազարյանին՝ 130 կգ: