Հայ շախմատիստը ներել և ընդունել է իր վրացի խաղընկերոջ ներողությունը

24.12.2015, 19:33
Հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ներել և ընդունել է իր վրացի խաղընկեր Գայոզա Նիգալիձեի ներողությունը։
Հայ շախմատիստը ներել և ընդունել է իր վրացի խաղընկերոջ ներողությունը
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ներել և ընդունել է իր վրացի խաղընկեր Գայոզա Նիգալիձեի ներողությունը։ Նշենք, որ վրացի շախմատիստը 3 տարով որակազրկվել է խարդախ խաղի համար, հայտնում է chess-news.ru–ն։

2015 թվականի ապրիլին ՖԻԴԵ–ի էթիկայի հանձնաժողովի որոշմամբ Նիգալիձեն երեք տարով որակազարկվել է և զրկվել գրոսմայստերի կոչումից։ Նա «բռնվել» է Տիգրան Պետրոսյանի հետ խաղում հեռախոսի օգնությամբ հուշում օգտագործելու մեջ։


Հաղորդման համաձայն, մինչև 2018 թվականի սեպտեմբերի 5–ը չի կարողանա խաղալ հաշվարկվող մրցաշարերում, ինչպես նաև չի կարողանա լինել մրցավար, կազմակերպիչ կամ ներկայացնել շախմատի ֆեդերացիան։

Նիգալիձեն ներողություն է խնդրել, և հայ շախմատիստը հրապարակայնորեն վերջ է դրել այդ թեմային։

«Գայոզ, ներում եմ քեզ, քանի որ յուրաքանչյուրս կարող է սխալվել։ Եվ կարծում եմ, որ մարդուն պետք է հնարավորություն տալ, բայց եթե նա գիտակցել է իր սխալը։ Քո նամակից հետո կարծում եմ, որ դու գիտակցել ես։ Բայց շախմատում, ինչպես և կյանքում, կան կանոններ, որոնք պետք է պահպանել։ Կարծում եմ նաև, որ պետք է որակազարկվես արարքիդ համար»,– ասվում է հաղորդման մեջ։

Նիգալիձեի` միջազգային վարպետի կոչումը կպահպանվի` հաշվի առնելով նրա զղջումն ու մեղքի ընդունումը։ -0-