Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին

02.06.2016, 18:30
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Գունայ Մամաձադայի նկատմամբ:
Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Գունայ Մամաձադայի նկատմամբ Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Հաղթանակ են տոնել նաև Մարիա Կուրսովան, ով պարտության մատնեց Դարիա Չարոչկինային, և Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը, ով առավելության հասավ հույն Մարիա Մակրոպուլույի նկատմամբ:
Միակ ոչ-ոքին գրանցեց Լիլիթ Գալոյանը:

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի Մայամա քաղաքում:

Այն մեկնարկել է մայիսի 27-ին և կեզրափակվի հունիսի 8-ին: -0-