Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանի ցածր միավորի պատճառը լարվածությունն էր
15.08.2016,
10:39
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանի նժույգթափեր վարժության եզրափակչում թերություններ կային:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանի նժույգթափեր վարժության եզրափակչում թերություններ կային, ասել է նա ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում։
Մերդինյանի խոսքով, եթե ինքը վարժության վերջին հատվածում պտույտը կատարեր, ապա 6.8 միավոր կստանար։ «Լարվածություն էի զգում, դա էր պատճառը, որ վերջին պտույտը չկատարեցի»,– ասել է նա, ավելացնելով, որ վարժությունը չկատարելու պատճառն առողջական խնդիրներն են։
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգթափերի եզրափակչում, հավաքելով 14.933 միավոր, զբաղեցրեց 7-րդ տեղը։
Հարություն Մերդինյանը 2015 թվականի աշխարհի առաջնության նժույգթափեր վարժության բրոնզե մեդալակիր է, մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն։ -0-