Հայ հարձակվող Արթուր Սարկիսովն անցել է «Մորդովիա»

28.06.2016, 17:14
«Մորդովիա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի հետ:
Հայ հարձակվող Արթուր Սարկիսովն անցել է «Մորդովիա»
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Մորդովիա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի հետ, հայտնում է Sportbox.ru–ն։

Պայմանագրի ժամկետը երկու տարի է, պայմանագիրն ուժի մեջ կմտնի նրանից հետո, երբ ֆուտբոլիստը բժշկական զննում անցնի։

2014 թվականից Սարկիսովը, ով հայտնի է նաև «Շիննիկի» և «Ուրալի» խաղերի մասնակցությամբ, Նիժնի Նովգորոդի թիմի կազմում անցկացրել է 38 խաղ և 15 գնդակ խփել։

Խաղաշրջանի նախապատրաստությունը 29–ամյա հարձակվողը սկսել է «Ամկարից»։ -0-