Հաղթանակ. Հայաստանի հավաքականը հաղթեց բոսնիացիներին 4:2 հաշվով
19:47
08 Սեպտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականը 4:2 հաշվով հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի հետ Եվրոպայի առաջնության 2020-ի J որակավորման խմբի խաղում:
Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների հանդիպումն անցկացվեց Երևանի Հանրապետական մարզադաշտում:
4-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Պատասխան գոլը 13-րդ րոպեին խփեց բոսնիացիների ավագ և հարձակվող Էդվին Ջեկոն:
Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին Մխիթարյանը դուբլ ձևակերպեց` դարձնելով հաշիվը 2:1: Սակայն արդեն 70-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց հարձակվող Ամեր Գոյակը:
78-րդ րոպեին Մխիթարյանի փայլուն փոխանցումից հետո պաշտպան Հովհաննես Համբարձումյանը խփեց երրորդ գոլը: Արդեն խաղի վերջում հավելյալ ժամանակի ընթացքում նույն Մխիթարյանի փոխանցմամբ Ստեփան Լոնչարը գնդակն ուղարկեց սեփական դարպաս: -0-