Football-rankings.info. Հայաստանի հավաքականն ամենամեծ ցատկն է կատարելու FIFA-ի դասակարգման աղյուսակում
19.11.2016,
13:25
Football-rankings.info-ն FIFA-ի պաշտոնական կայքից օրեր առաջ հրապարակել է հավաքականների դասակարգման աղյուսակը նոյեմբեր ամսվա համար:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Football-rankings.info-ն FIFA-ի պաշտոնական կայքից օրեր առաջ հրապարակել է հավաքականների դասակարգման աղյուսակը նոյեմբեր ամսվա համար:
Հայաստանի հավաքականը, որը ԱԱ-2018-ի որակավորման փուլի չորրորդ խաղում 3:2 հաշվով հաղթել է Չեռոգորիայի հավաքականին, հայտնվել է 87-րդ հորիզոնականում:
Նախորդ ամվա դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 125-րդն էր:
Հատկանշանակ է, որ football-rankings.info-ի հաշվարկներով, Հայաստանի հավաքականը ամենամեծ ցատկն է կատարելու` դասակարգման աղյուսակում բարձրանալով միանգամից 38 հորիզոնական, գրում է armsport–ը։
FIFA-ն հրապարակելու է պաշտոնական դասակարգման աղյուսակը նոյեմբերի 24-ին:-0-