FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները

03.12.2016, 15:22
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները:
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները:

Մրցանակի հավակնորդներն են Կլաուդիո Ռանյերին («Լեսթեր Սիթի»), Ֆերնանդու Սանտուշը (Պորտուգալիայի հավաքական) և Զինեդին Զիդանը («Ռեալ» Մ.), հաղորդում է armsport–ը։

Տարվա լավագույն մարզչի թեկնածուների ընդլայնված ցուցակում էին հայտվնել Քրիս Կոուլմանը(Ուելսի հավաքական), Դիդյե Դեշամը (Ֆրանսիայի հավաքական), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Լուիս Էնրիկեն («Բարսելոնա»), Մաուրիսիո Պոկետինոն («Տոտենհեմ») և Դիեգո Սիմեոնեն («Աթլետիկո» Մ.):

FIFA-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 9-ին Ցյուրիխում:–0–