ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Արթուր Վանեցյանը և կազմակերպության առաջին փոխնախագահ, գերագույն քարտուղար նոյեմբերի 6–ին Ցյուրիխում հանդիպել են ՖԻՖԱ նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ։
Հանդիպման ընթացքում Վանեցյանն ու Մելիքբեկյանը ներկայացրել են Հայաստանում ֆուտբոլի զարգացման առաջիկա տարիների հեռանկարները։ Մասնավորապես, ներկայացվել է մասսայական ֆուտբոլի խթանման նպատակով մարզային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև մանկապատանեկան ֆուտբոլում իրականացվելիք ծրագրերը:
Ինչպես նշվում է ֆեդերացիայի կայքում, ՀՖՖ-ի կողմից ներկայացված ծրագրերն արժանացել են բարձր գնահատականի, և ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն հայտարարել է, որ իրականություն դառնալու դեպքում դրանք կարող են օրինակելի դառնալ նաև այլ երկրների համար:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Ջիանի Ինֆանտինոյին հրավիրել է Հայաստան: Նախնական պահմանավորվածության համաձայն՝ ՖԻՖԱ-ի նախագահի այցը Հայաստան տեղի կունենա 2019 թվականին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում