437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

Եզրափակիչն առանց ֆինալիստի կամ ինչպես աշխարհն ընկալեց Հենրիխ Մխիթարյանի հրաժարվելը Բաքու մեկնելուց

16:23
22 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Լոնդոնի «Արսենալը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, մայիսի 9-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչի ուղեգիր է ձևակերպել, որը պետք է կայանա մայիսի 29-ին Բաքվում:

Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչպես նաև հայտնի խնդիրները, որոնց բախվում են հայերն Ադրբեջանում հայտնվելու փորձ ձեռնարկելիս, միանգամից առաջ եկավ եզրափակչին Մխիթարյանի մասնակցության հարցը:

ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական կողմից ֆուտբոլիստի համար անվտանգության պաշտոնական երաշխիքներ է պահանջել, որոնք տրամադրվել են: Այնուամենայնիվ, նախօրեին «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է, որ մանրամասն ուսումնասիրել է առաջիկա խաղին Մխիթարյանի մասնակցության բոլոր տարբերակները, բայց ֆուտբոլիստի և նրա ընտանիքի հետ հարցի քննարկումից հետո որոշվել է, որ նա չի գնա Բաքու: «Արսենալը» նաև նամակ է գրել ՈՒԵՖԱ-ին և խորը մտահոգություն է հայտնել իրավիճակի կապակցությամբ:

«Դիտարկելով բոլոր ընթացիկ տարբերակները` մենք ստիպված եղանք բարդ որոշում կայացնել, որ ես թիմի հետ չմեկնեմ Եվրոպա լիգայի եզրափակչին»,– նշել է ֆուտբոլիստը։
Նա հայտնել է, որ այս մակարդակի խաղերն այդքան էլ հաճախ չեն լինում ֆուտբոլիստների կյանքում։ «Պետք է խոստովանեմ, որ շատ ցավալի է ինձ բաց թողնել այս խաղը։ Երկրպագելու եմ իմ թիմակիցներին։ Եկեք այս (գավաթը) տուն բերենք»,– գրել է Մխիթարյանը։

Թիմի օժանդակությունը

«Ես այդքան էլ գոհ չեմ: Ստիպված ենք մի խաղացողի թողնել այստեղ, քանի որ նա չի կարող խաղալ եզրափակչում: Կարծում եմ, որ ՈՒԵՖԱ-ում պետք է իմանան այն խնդիրների մասին, որոնք կարող են ծագել երկրում տիրող քաղաքական դրության պատճառով: Երբ մի երկիր խնդիր ունի մյուսի հետ, ապա նրանք չպետք է իրավունք տան եզրափակիչ անցկացնել այդ երկրում: Դա մեզ համար բարդ որոշում էր, քանի որ մենք ուզում ենք, որ Միկին մեզ հետ լինի: Նա կարևոր խաղացող է մեզ համար»,- «Արսենալ»-ի ավագ Լորան Կոսելնիի խոսքն է մեջբերում The Telegraph-ը` հղում անելով BBC Radio 5-ին:

Բացի այդ, բրիտանական The Sun պարբերականը Twitter-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է թիմը ծափահարություններով սատարում Մխիթարյանին:

Загружается новость ... "Право"

ՈՒԵՖԱ-ի արյունահոսող վերքը և անցյալի ուրվականները

Marca իսպանական մարզական պարբերականը հայ ֆուտբոլիստի իրավիճակի շուրջ հոդված է հրապարակել, որում կատարվածն անվանել է «ՈՒԵՖԱ-ի արյունահոսող վերք»:

«Ընդունող երկիրը քիչ բան է արել նրա համար, որ թաքցնի իր դժգոհությունն անցանկալի այցելուի նկատմամբ, մինչդեռ խաղացողը և նրա ընտանիքը նույնպես չեն պատրաստվում ռիսկի գնալ»,- գրում է պարբերականը:

Marca-ն նշում է, որ թեև գործնական մոտեցումը սկսում է ավելի մեծ դեր խաղալ ՈՒԵՖԱ-ում, կազմակերպությունը պետք է հաշվի առնի ընդունող երկրի ընտրության հետ կապված բոլոր պոտենցիալ խնդիրները:

«Այն փաստը, որ ֆուտբոլիստը չի կարող խաղալ եզրափակչում աշխարհաքաղաքանությունում, ավելի բնորոշ է 1930-ականների, քան ներկա ժամանակաշրջանի համար»,- ասվում է հոդվածում:

Ադրբեջանը .... հիասթափվա՞ծ է

Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիաների գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը 360 ալիքին մեկնաբանություն է ներկայացրել Հենրիխ Մխիթարյանի` եզրափակչին չմասնակցելու կապակցությամբ։

«Մենք հիասթափված ենք «Արսենալ» ակումբի այն հայտարարությունից, որ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու իր թիմի հետ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին։ Շատ ենք ափսոսում այդ անարդարացի որոշման առիթով, որը, ինչպես հասկանում ենք, ընդունվել է «Արսենալ» ակումբի, խաղացողի և նրա ընտանիքի հետ համատեղ»,– ասել է Մամեդովը։

Նա ասել է, որ խաղացողն է որոշում կայացրել չմեկնել թիմի հետ, ընդգծելով, որ որպես ընդունող երկիր Ադրբեջանը պատշաճ կերպով տրամադրել է Մխիթարյանի անվտանգության հետ կապաված բոլոր անհրաժեշտ երաշխիքները։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ
14:22
16 Հունվարի 2024
«Ռոման» պաշտոնանկ արեց Մոուրինյուին
Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռացվեցին «Ռոմայից»
10:46
16 Հունվարի 2024
Հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան․ քննարկվում է Ֆուտբոլային ակադեմիայի հիմնում
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան
09:44
16 Հունվարի 2024
Մեսսին 2023թ․–ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
FIFA–ն հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հաղթողին