ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. «Մենք պետք է ամբողջ աշխարհի հետ պայքարենք ահաբեկչության դեմ և հաղթենք». Լևոն Արոնյանը հայտարարել է «Մատ տեռորին» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

08.11.2020, 18:43
«Մատ տեռորին»․ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Երևանում կազմակերպել է բարեգործական շախմատային միջոցառում. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. «Մենք պետք է ամբողջ աշխարհի հետ պայքարենք ահաբեկչության դեմ և հաղթենք». Լևոն Արոնյանը հայտարարել է «Մատ տեռորին» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը կիրակի օրը Երևանում կազմակերպել է բարեգործական շախմատային միջոցառում՝ «Մատ տեռորին»՝ ի աջակցություն Արցախին: 

Արոնյանը և Մանուել Պետրոսյանը (ծնունդով Ղարաբաղից, 2017 թ. Աշխարհի շախմատի փոխչեմպիոն մինչև 20 տարի անվանակարգում) միաժամանակյա խաղի սեանս են անցկացրել Արցախի և Հայաստանի 20 տաղանդավոր շախմատիստների հետ:
 - рис.1

«Մենք պետք է պայքարենք և հաղթենք բոլոր ոլորտներում: Պետք է ընդունենք, որ այժմ աշխարհում ամենամեծ վտանգը ներկայացնում է ահաբեկչությունը, և ես ուզում եմ, որ սա դառնա ոչ միայն հայերի, այլ ամբողջ աշխարհի գաղափարը», - ասաց Արոնյանը «Նովոստի-Արմենիա»-ին տված բացառիկ հարցազրույցում։

 - рис.2

Արոնյանի խոսքով, այսօրվա միջոցառման մասնակիցների ընտրությունն իրականացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան՝ հիմնվելով երիտասարդ շախմատիստների վարկանիշի վրա:

 - рис.3

«Ինչ վերաբերում է արցախցի մասնակիցներին, ապա նրանց վարկանիշը հաշվի չի առնվել, քանի որ այս պահին նրանց համար շատ դժվար է մասնակցել մրցաշարին: Վստահ չեմ, որ կկարողանանք հաղթել, քանի որ այսօր մենք խաղալու ենք բավական ուժեղ և տաղանդավոր խաղացողների դեմ», - ասաց Արոնյանը ՝ խոսելով իր այսօրվա մրցակիցների մասին:

 - рис.4

Միջոցառմանը յուրաքանչյուր ոք կարող էր գնել «Լևոն Արոնյան» գիրքը հեղինակի` Լևոն Արոնյանի մոր՝ Սեդա Արոնովայի ինքնագրով: Գրքերի վաճառքից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:-0-