Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանն իր հաղթանակը նվիրել է Արցախում զոհված զինվորներին

14.04.2016, 20:25
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը հաղթանակը նվիրում է սահմանին զոհված զինվորներին:
Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանն իր հաղթանակը նվիրել է Արցախում զոհված զինվորներին
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը հաղթանակը նվիրում է սահմանին զոհված զինվորներին, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հայ ծանրամարտիկներ Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Մարտիրոսյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել Նորվեգիայի Ֆյորդեում անցկացվող Եվրոպայի առաջնությունում։

«Ես չեմ ձգտում մեդալների, իմ հիմնական նպատակն առաջին հորիզոնականն է: Սա սպորտ է և ամեն ինչ կարող է լինել: Հիմա արդեն հիմնական շեշտը դրված է Օլիմպիական խաղերի վրա: Եվրոպայի առաջնությունից հետո սկսելու ենք նախապատրաստվել Օլիմպիական խաղերին»,– պատմել է Կարապետյանն իր հետագա ծրագրերի մասին։

«Մենք ուժեղ ազգ ենք: Հուսով եմ այս հաղթանակը կոգևորի մեր զինվորներին»,– նշել է Կարապետյանը։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ –0–