Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի գավաթակիր

07.05.2019, 11:49
Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը նվաճել է Եվրոպայի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։
Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի գավաթակիր

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը մասնակցել է Ռումինիայում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությանը, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։

Սուսաննա Ստեփանյանը (40 կգ) դարձել է ոսկե մեդալակիր: Դա գյումրեցի մարզուհու երկրորդ մասնակցությունն ու հաղթանակն էր միջազգային մրցաշարում:

Հայաստանի թիմը Ռումինիա էր մեկնել ավագ մարզիչ Հովահաննես Դավթյանի գլխավորությամբ: Մրցաշարին մասնակցել են 28 երկրների 563 մարզիկներ:–0–