Daily Mail. Մխիթարյանը 73–րդն է 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում

11.10.2016, 20:40
Բրիտանական «Daily Mail»-ը ամեն տարի ներկայացնում է իր վարկածով տարվա լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակը:
Daily Mail. Մխիթարյանը 73–րդն է 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանական «Daily Mail»-ը ամեն տարի ներկայացնում է իր վարկածով տարվա լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակը:

Այսօր պարբերականը ներկայացրել է այս տարվա ցուցակի 60-ից 80-րդ հորիզոնականները զբաղեցրած ֆուտբոլիստներին, որոնց թվում է Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, գրում է armsport–ը։

Մխիթարյանը, ըստ պարբերականի կազմած ցուցակի, 73-րդ տեղում է:

Նշենք նաև, որ հայ ֆուտբոլիստն ավելի բարձր հորիզոնական է զբաղեցնում, քան իր թիմակից Խուան Մատան (75), որի հետ պայքարում է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում տեղ գտնելու համար:–0–