Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը պատրաստ էր մենամարտել մինչև վերջ
12.08.2016,
12:44
Հայ բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը հայտարարել է, որ պատրաստ էր մենամարտել մինչև վերջ։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը, ով նախօրեին Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադային տեխնիկական պարտություն կրեց կուբացի Ռոնիել Իգլեսիասին, ասել է, որ պատրաստ էր մենամարտել մինչև վերջ։
Մարգարյանն Օլիմպիական խաղերի երկրորդ մենամարտի առաջին ռաունդում բժիշկների որոշմամբ՝ հոնքի բացվածքի պատճառով դուրս մնաց հետագա պայքարից։
«Ինքնազգացողությունս լավ է, սակայն ինձ վատ եմ զգում, որ մենամարտը սխալ ընթացք ստացավ։ Մրցակիցս այդքան էլ հզոր չէր, թեպետ Օլիմպիական չեմպիոն էր։ Ես անգամ չէի էլ մտածում, թե Օլիմպիական չեմպիոնի հետ էի մենամարտում։ Ես պատրաստ էի մինչև վերջ մենամարտելու։ Վնասվածքը ստացել էի առաջին մենամարտի ժամանակ, և հնարավոր չէր վերքը փակել երկու օրում»,- ասել է Մարգարյանը ՀԱՕԿ-ի լրատվության բաժնին:
Բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն իր հերթին նշել է, որ Մարգարյանը շատ լավ էր տրամադրված, նրա համար կարևոր չէր, թե մրցակիցն ով է` Օլիմպիական չեմպիոն կամ մեկ այլ մարզիկ։
«Միայն թե վնասվածքը, որը ստացել էր առաջին մենամարտի ժամանակ, չհասցրեց վերականգնվել։ Մենք հավասարի պես սկսեցինք մենամարտը։ Բացվածքը շատ մեծ էր, և անհնարին էր մենամարտը շարունակել»,- ավելացրել է Աղամալյանը։ -0-