Արթուր Դալալոյանը դարձել է մարմնամարզության աշխարհի չեմպիոն

31.10.2018, 21:27
Ռուսաստանը ներկայացնող Նիկիտա Նագոռնին դարձավ բրոնզե մեդալակիր:
Արթուր Դալալոյանը դարձել է մարմնամարզության աշխարհի չեմպիոն
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանաբնակ մարզիկ Արթուր Դալալոյանը դարձել է մարմնամարզության աշխարհի չեմպիոն անհատական բազմամարտում, հայտնում է inforeactor.ru-ն:

Զուգափայտերի վարժությունում իր հմտությունները ցուցադրելուց հետո Դալալոյանը հաստատեց իր գերազանցությունը մարզաձողի վարժություններում: Մարմնամարզիկի հաղթանակը դարձավ անհատական բազմամարտում մարմնամարզության աշխարհի առաջնության առաջին ոսկե մեդալը 1999 թվականից:

Ռուսաստանը ներկայացնող Նիկիտա Նագոռնին դարձավ բրոնզե մեդալակիր:

Մարմնամարզիկները հայտնվեցին մրցանակակիրների եռյակում հենացատկից հետո: -0-