Արոնյան–Կարուանա հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի արդյունքով

16.03.2016, 19:33
Արոնյան–Կարուանա հանդիպումը Մոսկվայում անցկացվող Շախմատի հավակնորդների մրցաշարի հինգերորդ տուրում ավարտվեց խաղաղ ելքով։
Արոնյան–Կարուանա հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի արդյունքով
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. Արոնյան–Կարուանա հանդիպումը Մոսկվայում անցկացվող Շախմատի հավակնորդների մրցաշարի հինգերորդ տուրում ավարտվեց խաղաղ ելքով։

Ոչ–ոքի արդյունքով է ավարտվել նաև Պետեր Սվիդլեր – Անիշ Գիրի հանդիպումը։

Արոնյանը կիրակի օրն անցկացված երրորդ տուրում սև խաղաքարերով հաղթանակ է տարել Տոպալովի նկատմամբ և երկու միավոր հավաքեց` հասնելով առաջատարներ Վիշվանաթան Անանդին և Սերգեյ Կարյակինին։

Հավակնորդների մրցաշարը բաղկացած է 14 տուրից, կունենա 4 հանգստյան օր և կեզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին:

Հավակնորդների մրցաշարի մասնակիցների վիճակահանության արդյունքները հրապարակված են ՖԻԴԵ–ի կայքում։ Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա շախմատային թագի համար մրցել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։ Արոնյանը չորրորդ անգամ է մասնակցում Հավակնորդների մրցաշարին։ –0–