73 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը
23.12.2020,
11:15
Դեկտեմբերի 23-ին 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 23-ին 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը։ Այս մասին հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։
Անդրեասյանի մահվան պատճառը չի նշավում։
Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ լեգենդար խաղացողը «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։
Մարզչական կարիերայի ընթացքում էլ երկար տարիներ աշխատել է «Արարատում»։-0-