Արգելավազորդ Լիլիթ Հարությունյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

16.08.2016, 16:10
Աթլետիկայի` Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Լիլիթ Հարությունյանը չհաղթահարեց կանանց 400 մետր արգելավազքի որակավորման փուլը:
Արգելավազորդ Լիլիթ Հարությունյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Աթլետիկայի` Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Լիլիթ Հարությունյանը չհաղթահարեց Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի` կանանց 400 մետր արգելավազքի որակավորման փուլը:

Հարությունյանը ընդգրկված էր 3-րդ ենթախմբում: Նա տարածությունը հաղթահարեց 1 րոպե 03 վայրկյանում և զբաղեցրեց 48 մասնակցից 48-րդ տեղը:

Երեքշաբթի կմրցի նաև աթլետ Ամալիա Շարոյանը (հեռացատկ)։ –0–