Ամերիկահայ Քեթլին Չուկագյանը գլխավորել է UFC–ի կանանց վարկանիշը (ՖՈՏՈ)

18.06.2020, 14:13
Ամերիկահայ Քեթլին Չուկագյանը գլխավորել է UFC–ի կանանց վարկանիշը. ՖՈՏՈ
Ամերիկահայ Քեթլին Չուկագյանը գլխավորել է UFC–ի կանանց վարկանիշը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ Քեթլին Չուկագյանը զբաղեցրել է UFC վարկանիշի առաջին հորիզոնականը կանանց գերթեթև քաշային կատեգորիայում, գրում է UFC–ի կայքը։

Այս պահին այս կատեգորիայի չեմպիոն է Վալենտինա Շևչենկոն։ Փետրվարի 9–ին Չուկագյանն ուժերը չափեց Շևչենկոյի հետ, սակայն զիջեց նրա։

Չուկագյանը մայիսի 30–ին ուժերը չափեց չեմպիոնի քրոջ` Անտոնինա Շևչենկոյի հետ և հաղթեց։

Կանանց TOP վարկանիշում, անկախ քաշային կատեգորիների, Չուկագյանը զբաղեցրել է 11–րդ տեղը։–0–

 - рис.1