ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության շախմատի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունն է կայացել Ստեփանակերտում, հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը։
Հանրապետության 32 լավագույն շախմատիստների միջև մրցաշարն անցկացվել է օլիմպիական համակարգով։
Հնգօրյա մրցումների արդյունքներով, ԼՂՀ շախմատի ֆեդերացիայի գավաթակիր է դարձել գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, երկրորդ տեղում է Արթուր Խուդոյանը, երրորդում` Սասուն Միրզոյանը։
Մրցաշարի եզրափակչում հայտնված բոլոր մասնակիցները դրամական պարգևներ են ստացել։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում