Հայ գեղասահորդները Տորունի մրցաշարում զբաղեցրել են 2-րդ տեղը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
11.01.2016,
13:50
Հայ գեղասահորդները մրցանակներով են վերադարձել լեհական Տորուն քաղաքում կայացած գավաթի խաղարկությունից:
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գեղասահորդները մրցանակներով են վերադարձել լեհական Տորուն քաղաքում կայացած գավաթի խաղարկությունից, տեղեկացնում է Գեղասահքի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Անաստասիա Գալուստյանը կանանց պայքարում 145,62 միավորով ելույթն ավարտել է 2-րդ տեղում: Նա իրենից առաջ է թողել միայն Անգելինա Կուչվալսկային (Լատվիա), որը հավաքել է 152,43 միավոր:
Տղամարդկանց մրցաշարում էլ 2-րդ տեղն է զբաղեցրել Սլավիկ Հայրապետյանը (163,39): Հաղթողի կոչումը 228,52 միավորով նվաճել է Իսրայելը ներկայացնող Օլեքսեյ Բիչենկոն:
Հայ գեղասահորդները պատրաստվում են հունվարի 25-31-ը Բրատիսլավայում անցկացվելիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:-0-