«Սպասվում է ցնցող մենամարտ»․ Իսլամ Մախաչևը՝ Արման Ծառուկյանի հետ աղմկահարույց մենամարտի մասին
08.01.2025,
21:15
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Իսլամ Մախաչևը մեկնաբանել է Արման Ծառուկյանի դեմ առաջիկա մենամարտը

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Իսլամ Մախաչևը մեկնաբանել է Արման Ծառուկյանի դեմ առաջիկա մենամարտը, որը կկայանա հունվարի 19-ին Լաս Վեգասում (ԱՄՆ) UFC 311 մրցաշարի շրջանակում։
«Մեր մենամարտը հիանալի կլինի երկրպագուների համար, քանի որ մրցակիցս լավ է զարգացած բոլոր առումներով: Արմանը լավ է հարվածային տեխնիկայում, ըմբշամարտում, գրեպլինգում: Եթե խոստովանեմ, ինձ դուր է գալիս ռեւանշ-մենամարտեր անցկացնել, քանի որ երբ երկրորդ անգամ եմ մենամարտու, գիտեմ այն ամենը, ինչ կարող է անել մրցակիցս, և դա ինձ համար անակնկալ չի լինի»,- Մախաչևի խոսքերն է մեջբերում UFC-ի մամուլի ծառայությունը։