Պատանի սուսերամարտիկները 2 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարերում (ՖՈՏՈ)
29.11.2022,
12:54
Հայ սուսերամարտիկները հաջող մրցելույթներ են ունեցել միջազգային մրցաշարերում. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 26-27-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում անցկացվել է սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշար, ինչպես նաև Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի առաջնություն, որոնց մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Ճկասուսեր զենքաձևից Հայաստանը ներկայացրել են պատանիների և մինչև 14 տարեկանների հավաքականները, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Պատանիների հավաքականի կազմում միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել Արսեն Դադայանը, իսկ Գագիկ Մորիկյանը և Սերգեյ Սեթոյանը զբաղեցրել են երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալների:

Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի առաջնությունում հայ սուսերամարտիկները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հակոբ Մանուկյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Նաիրի Զալիբեկյանը։-0-