416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

Մխիթարյանը չի հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, դա նրան զարմացրել է

21:26
24 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։

23 ֆուտբոլիստ, որոնցից 5-ը՝ նորեկ: Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը, «Արարատ-Արմենիայի» պաշտպաններ Ալբերտ Խաչումյանը և Դավիթ Տերտերյանը, «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը և «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը: 

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Խոակին Կապառոսը խոսել է առաջիկա հանդիպումների կարևորության մասին և մեկնաբանել ֆուտբոլիստների ընտրությունը. 

«Առաջիկա երկու հանդիպումները շատ կարևոր են: Մրցելու ենք թիմերի դեմ, որոնք պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը՝ նախապատրաստվելով սեպտեմբերին կայանալիք պաշտոնական հանդիպումներին: Երբ խաղում է ազգային հավաքականը, չկան ընկերական հանդիպումներ. բոլոր խաղերն էլ կարևոր են, քանի որ մենք ներկայացնում ենք ազգը և երկիրը», – նշել է նա: 

Նրա խոսքով, հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: 

«Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ հնարավորություն չի կարող լինել նրանց համար: Հրավիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավ են դրսևորել ներքին առաջնությունում և ցանկանում ենք ստուգել նրանց կարողությունները Խորվաթիայի և Շվեդիայի կարգի հզոր հավաքականների դեմ խաղերում», – նշել է Կապառոսը:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկում։ 

Ֆուտբոլիստն արձագանքել է դրան Facebook–յան իր էջում։ 

«Ի զարմանս ինձ` Հայաստանի հավաքականի մարզչական կազմը տեղեկացրեց, որ ինչ–որ պատճառներով ինձ չեն կանչել առաջիկա միջազգային հանդիպումներին։ Ներկայացված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն։ Այդուհանդերձ, ես աջակցում եմ տղաներին և մաղթում նրանց հաջողություն առաջիկա հանդիպումներում», – գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է ընկերական 2 հանդիպում: Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով)՝ Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում, կկայանա Խորվաթիա-Հայաստան, իսկ հունիսի 5-ին՝ ժամը 22։45-ին՝ Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում՝ Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
26 Ապրիլի 2024
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը գեղեցիկ հաղթանակ է տարել Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ և կպայքարի ոսկե մեդալի համար (ՎԻԴեՈ)
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը գեղեցիկ հաղթանակ է տարել Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ՝ դուրս գալով եզրափակիչ․ ՎԻԴԵՈ
12:02
23 Ապրիլի 2024
«Ինտերը» հռչակվեց Իտալիայի չեմպիոն․ Հենրիխ Մխիթարյանը նոր ռեկորդ սահմանեց (ՖՈՏՈ)
Ինտերում» հանդես եկող հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 35 տարեկանում նվաճեց իր առաջին տիտղոսը թոփ-5 առաջնություններում. ՖՈՏՈ
21:15
17 Ապրիլի 2024
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը նշել է, թե որքան է վաստակել Օլիվեյրայի դեմ մենամարտի համար
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը նշել է, թե որքան է վաստակել Օլիվեյրայի դեմ մենամարտի համար
10:36
16 Ապրիլի 2024
Հայ բռնցքամարտիկները նվաճել են 3 արծաթ և երկու բրոնզ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Հայ բռնցքամարտիկները նվաճել են 3 արծաթ և երկու բրոնզ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
21:15
15 Ապրիլի 2024
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարի հաղթող
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար
14:52
11 Ապրիլի 2024
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր (ՎԻԴԵՈ)
Գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում. ՎԻԴԵՈ
10:00
10 Ապրիլի 2024
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
13:34
05 Ապրիլի 2024
116,6 մլն դրամ կհատկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի համար․ այն կկազմակերպվի Երևանում
Գումարը կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին
11:02
05 Ապրիլի 2024
Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում
Աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում

13:23
02 Ապրիլի 2024
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի․ ՖՈՏՈ
16:11
29 Մարտի 2024
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում