Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը

24.05.2023, 13:30
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի եզրափակչի «Ինտեր»-«Ֆիորենտինա» հանդիպմանը, քանի որ վնասվածք է ստացել։

Այս մասին հայտնել է Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ասուլիսի ժամանակ։

Եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 24-ին։

Մխիթարյանը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում՝ «Միլանի» դեմ խաղում։-0-