Մխիթարյանի նոր ռեկորդը. 5+ գոլ մեկ առաջնությունում (ՎԻԴԵՈ)
24.02.2020,
11:37
Մխիթարյանը գրանցել է նոր ռեկորդը, 5+ գոլ մեկ առաջնությունում. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրանցել է հերթական անձնական ձեռքբերումը ֆուտբոլային կարիերայում, գրում է sports.ru–ն։
Նախօրեին կայացած «Ռոմա» – «Լեչչե» հանդիպման ժամանակ 31–ամյա ֆուտբոլիստը դարձավ գոլի հեղինակ` 6 խաղաշրջանում 2–րդ անգամ դառնալով հինգ և ավել գոլի հեղինակ ազգային լիգայում։
Վերջին անգամ Մխիթարյանը նման ցուցանիշ էր գրանցել 2018/19 խաղաշրջանում` հանդես գալով Լոնդոնի «Արսենալի» կազմում։
Նախօրեին «Ռոման» սեփական հարկի տակ ջախջախեց «Լեչչեին» 4։0 հաշվով։
Մխիթարյանի գոլի և գոլային փոխանցման տեսանյութերը կարող եք դիտել հետևյալ հղմամբ։
Նշենք, որ Մխիթարյանը հանդես է գալիս «Ռոմա»–ի կազմում վարձակալության հիմունքներով մինչև ընթացիկ խաղաշրջանի ավարտ։–0–