Մեսսին հեռանում է «Բարսելոնայից»

25.08.2020, 22:07
Մեսսին հեռանում է «Բարսելոնայից»
Մեսսին հեռանում է «Բարսելոնայից»
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին վերջնականապես որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ:

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է armsport–ը, հղում անելով Mundodeportivo-ին և Marca-ին, արգենտինական «հրաշքը» իր որոշման մասին արդեն տեղեկացրել է «Բարսայի» ղեկավարությանը: Մեսսին կօգտվի իր պայմանագրում առկա՝ ցանկացած մրցաշրջանի վերջում հեռանալու հնարավորություն տվող կետից:

Աղբյուրը հայտնում է, որ Մեսսին նման որոշում է կայացրել «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ զրույցից հետո:

Մեսսիի ծառայություններով հետաքրքրված են մանչեսթերյան 2 ակումբները, «Ինտերը», «Ինտեր Մայամին: Մի խոսքով, ո՞վ չի ցանկանա իր կազմում ունենալ Մեսսի:

Մեսսին «Բարսայի» ակադեմիայում է 2000 թ-ից: Առաջին թիմում անցկացրած 731 խաղում դարձել է 634 գոլի ու 285 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նվաճել է 6 «Ոսկե գնդակ»:–0–