«Մենք դա շատ ենք ցանկանում»․ Էդուարդ Սպերցյանը պատմել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երազանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, որ Հայաստանի հավաքականը ձգտելու է դուրս գալ խոշոր մրցաշարերի եզրափակիչ։
«Սա մեր թիմի երազանքն է, մենք դա շատ ենք ցանկանում։ Երբեմն ինչ–որ բան մեր ուզածով չի ստացվում։ Ծանր խաղեր են, ինչ–որ տեղ փորձը չի բավարարում, շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք։ Մենք կատարելու ենք մեր խնդիրը՝ որքան հնարավոր է շուտ հայտնվել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։ Հիմա հանդիպում ենք ունենալու Վրաստանի հետ, այնտեղ կտեսնենք», – Սպերցյանի խոսքերը մեջբերում է Sport24–ը։
Նա հրաժարվել է համեմատվել Հենրիխ Մխիթարյանի հետ՝ հավելելով, որ մեծ պատասխանատվություն է զգում որպես ազգային հավաքականի առաջատար խաղացող։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 1996 թվականից ի վեր երբեք աշխարհի և Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլի ուղեգիր չի նվաճել։ 2024 թվականի դեկտեմբերի 19-ի դրությամբ ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 100-րդ տեղը։
2025 թվականի սեպտեմբերին Հայաստանի հավաքականը կսկսի Եվրոպայի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը։ Հայաստանի հավաքականը հայտնվել է F խմբում, որի մրցակիցներն են Հունգարիայի, Իռլանդիայի թիմերը և 2024/25 թվականների Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի Պորտուգալիա – Դանիա զույգի հաղթողը։