Մահացել է Սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 30 –ամյա Կոլյա Կարապետյանը

29.11.2019, 18:33
Մահացել է Սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կոլյա Կարապետյանը. նա ընդամենեը 30 տարեկան էր
Մահացել է Սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 30 –ամյա Կոլյա Կարապետյանը

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի սամբոյի ֆեդերացիան խոր վշտով հայտնում է, որ 2017թ. Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած, սակայն Հայաստանի համար մաքառումների գնով բրոնզե մեդալ նվաճած Կոլյա Կարապետյանը, տասնութ ամիս պայքարելով կյանքի համար, գիտակցության չգալով 2019թ. նոյեմբերի 29-ին հրաժեշտ տվեց երկրային կյանքին:

Կոյլան ընդամենը երեսուն տարեկան էր…

«Ցավակցում ենք Կոլյայի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, բոլորիս…», – նշվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։–0–