584.77
6.42
494.31
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Ինչու՞ հավաքական չեկավ Հենրիխ Մխիթարյանը. ԶԼՄ

10:09
08 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Փաստ» թերթը գրում է. այսօր Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ հանդիպումը կանցկացնի՝ ընդունելով Էստոնիայի հավաքականին:

Նախորդ խաղի անդեմ, անբովանդակ խաղից ու պարտությունից առավել վերջին օրերի գլխավոր թեման մեր թիմի ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքական չգալն է: Պատճառների մասին դեռ երկար կխոսվի, գուցե Հենրիխն ինքը մի օր առավել մանրամասն ներկայացնի ամեն ինչ:

«Դեռ հարկ կլինի անդրադառնալ, թե ինչու դիվանագիտական անձնագիրը վերցրեցին Հենրիխի ձեռքից, թե ինչու վիրավորեցին նրա մայրիկին, թե ինչ հետևանքներ կունենար նրա՝ կարանտինային այս օրերին Հայաստան գալն ու Իտալիա վերադառնալը: Սակայն հանրության որոշակի շերտերի արձագանքը, ընդ որում՝ մեծամասամբ որոշակի շրջանակների կողմից ուղղորդված, ցույց են տալիս մեր իրականության, մեր հասարակության առանձին հատվածների պահվածքի ու մտահորիզոնի փաստացի դրվածքը: Այսպես մենք մի գիշերվա մեջ կարող ենք երեկվա հերոսից կերտել դավաճան ու հակառակը: Տարիներ շարունակ ինչ-ինչ պատճառաբանություններով հավաքականի հրավերը մերժողները այսօր հերոսներ են, քանզի, ի վերջո, ֆուտբոլի համար արդեն պատկառելի տարիքում, կարիերայի ավարտին համաձայնել են գալ հավաքական, իսկ երկրի պատիվը տարիներ շարունակ բարձր պահողը, հավաքականի նվիրյալ ավագը, որը գոնե անկախությունից հետո միանշանակ լավագույն հայ ֆուտբոլիստն է, կարող է պիտակավորվել ամեն մի անարժանի կողմից», – նշում են հոդվածի հեղինակները:

Սա վերջին ավելի քան երկու տարվա մեր իրականության փաստացի արտացոլումն է, երբ վաստակ ու պատիվ ունեցողներին կարելի է «ոտնատակ» տալ՝ ընդամենը մեկի քմահաճույքով կամ ցանկությամբ, երբ նույնիսկ Արցախյան ազատամարտը կարող է ստվերվել՝ հավասար կամ ավելի վեր դասելով իշխանափոխությունը, երբ իշխանությունների «թանին թթու» ասող մտավորականներին կարելի է պախարակել, անարգանքի սյունին գամել՝ «հերոսացնելով» Նիկոլ Փաշինյանին աստվածացնողներին:

«Սա բումերանգ է, ու մի օր շրջվելու է հենց նման դրսևորումներ հրահրողների դեմ: Ուրացման ճանապարհը տանելու է փակուղի, մեր հասարակությունն այդպիսին չի եղել, եկեք այդպիսին չդարձնենք: Հ.Գ.-Մեր տղաներին հաղթանակներ մաղթենք՝ Հենրիխի հետ, թե առանց նրա: Ինչպիսի խաղ էլ խաղան, բոլորս միշտ նրանց կողքին պիտի լինենք...», – գրում է թերթը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:38
06 Հոկտեմբերի 2020
ՈւԵՖԱ-ն Հայաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականների հանդիպումները չեզոք դաշտեր է տեղափոխել Արցախում տիրող իրավիճակի պատճառով
ՈՒԵՖԱ-ն Հայաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականների հանդիպումները տեղափոխել է չեզոք դաշտեր` անվտանգության նկատառումներից ելնելով
17:32
23 Սեպտեմբերի 2020
Հայկական սուզորդական ակումբի անդամն աշխարհի ռեկորդ է սահմանել (ՖՈՏՈ)
Հայկական սուզորդական ակումբի անդամն աշխարհի ռեկորդ է սահմանել. ՖՈՏՈ
19:15
22 Սեպտեմբերի 2020
Սեպտեմբերի 23-ից 30-ը Հայաստանում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի շաբաթ
Սեպտեմբերի 23-ից 30-ը Հայաստանում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի շաբաթ, 1 շաբաթվա ընթացքում Հայաստանի տարբեր ծայրամասերում գտնվող երեխաներին կմիավորի մեկ բան՝ ՖՈՒՏԲՈԼԸ
19:03
13 Սեպտեմբերի 2020
Օզբիլիսը սեփական միջոցներով ֆուտբոլային խաղադաշտ է կառուցել Ավանում (ՖՈՏՈ)
Օզբիլիսը սեփական միջոցներով ֆուտբոլային խաղադաշտ է կառուցել Ավանում. ՖՈՏՈ
17:23
13 Սեպտեմբերի 2020
«Անպարտելի» Զորավոր Պետրոսյանը ջախջախել է մրցակցին ու ստիպել, որ նա փախչի (ՎԻԴԵՈ)
«Անպարտելի» Զորավոր Պետրոսյանը ջախջախել է մրցակցին ու ստիպել, որ նա փախչի. ՎԻԴԵՈ
13:00
10 Սեպտեմբերի 2020
ՀՖՖ նախագահը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը հավաքականի նախորդ 2 խաղերում
ՀՖՖ նախագահը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը հավաքականի նախորդ 2 խաղերում
22:37
08 Սեպտեմբերի 2020
Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Էստոնիայի ընտրանու նկատմամբ (ՖՈՏՈ)
Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Էստոնիայի ընտրանու նկատմամբ. ՖՈՏՈ
12:25
07 Սեպտեմբերի 2020
Սկանդալ US Open-ում. ինչպես աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը հարվածեց մրցավարին ու որակազրկվեց (ՎԻԴԵՈ)
Սկանդալ US Open-ում. ինչպես աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը հարվածեց մրցավարին ու որակազրկվեց. ՎԻԴԵՈ
19:47
06 Սեպտեմբերի 2020
Մեսսին կորոնավիրուսի թեստ է հանձնել
Լիոնել Մեսսին կորոնավիրուսի թեստ է հանձնել
14:18
06 Սեպտեմբերի 2020
Վարդանյանի և Կոկովի մենամարտն ավարտվել է սկանդալով (ՎԻԴԵՈ)
ACA 110 մրցաշարում Էդուարդ Վարդանյանի և Մոհամեդ Կոկովի հանդիպումն ավարտվել է սկանդալով. ՎԻԴԵՈ
20:48
05 Սեպտեմբերի 2020
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի առաջին տուրում զիջեց մակեդոնացիներին
Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը 2-1 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականին
21:14
04 Սեպտեմբերի 2020
Մնում եմ «Բարսելոնայում». Մեսսի
«Բարսելոնա» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ իր ապագայի մասին