Հրապարակվել է Մխիթարյանի պուպուշ լուսանկարը երեխայի հետ Հռոմ մեկնելուց առաջ (ՖՈՏՈ)

10.09.2019, 16:52
Հրապարակվել է Մխիթարյանի պուպուշ լուսանկարը երեխայի հետ Հռոմ մեկնելուց առաջ:
Հրապարակվել է Մխիթարյանի պուպուշ լուսանկարը երեխայի հետ Հռոմ մեկնելուց առաջ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և «Ռոմա» իտալական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Հռոմ։

«Այսօր Միկիին պաշտոնապես կներկայացնեն որպես «Ռոմայի» խաղացող», – նշված է Facebook–յան «Մարզիկ» էջի գրառման մեջ։

Գրառման մեջ նաև նշվում է, որ Հռոմ մեկնելուց առաջ Հենրիխը լուսանկարվել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի որդու հետ։ 

Մխիթարյանը տրանսֆերային պատուհանի վերջին օրը` սեպտեմբերի 2–ին, վարձակալության հիմունքներով տեղափոխվեց «Ռոմա» իտալական ակումբ։ Մխիթարյանի հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ.–ի հունիսի 30–ը։ Իտալական ակումբը Մխիթարյանի համար «Արսենալին» վճարել է 3 մլն եվրո։ Մխիթարյանը խաղալու է 77 համարի մարզաշապիկով։–0–